Կրթահամալիրում մի քանի շաբաթ է անցկացվում էր Smart notebook ծրագրով վերապատրաստման դասընթաց: Այսօր այդ դասընթացի ավարտական հանդիպումն էր: Մասնակիցները ներկայացրին իրենց աշխատանքները, որոնք ստեղծել էին smart ծրագրով: Այդ դասերը, որոնք մասնակիցները ներկայացնում էին, արդեն հասցրել են փորձարկել իրենց դասարաններում:
Վերապատրաստում անցած դասատուներին վկայականներ հանձնեց տիար Բլեյանը: Վաղարշապատի դպրոցի տնօրենն իրենց դպրոցի անունից շնորհակալություն հայտնեց տիարին սեմինարը կազմակերպելու և ջերմ ընդունելության համար: Բոլորն էին շնորհակալություն հայտնում: Տիար Բլեյանը ողջույնի իր խոսքում ասաց, որ ծրագիրն այսքանով չի ավարտվում, այլ միայն սկսվում է: Նա հրաժեշտ տվեց՝ կրկին հանդիպելու ակնկալիքով:
Սեմինարին մասնակցել են հանրապետության տարբեր դպրոցներից 17 ուսուցիչներ: Ընկեր Նաիրան ասաց, որ մեր դպրոցից նրանց դասավանդել են երեք ուսուցիչներ:
Վերապատրաստումն անցած ուսուցիչները շատ գոհ են դասավանդողներից, ինչպես նաև ծրագրից ու իրենց սովորածից:
Մենք առաջարկեցինք, որ մեզ տեղյակ պպահել, երբ իրենց մոտ բաց դասեր կկազմակերպեն, որ այդ մասին էլ պատմենք ձեզ:
Սաթենիկ Սողոյան
Info-mskh ակումբ