Բարև Ձեզ, պարոն Բլեյան։ Ես Mediamall.am կայքի գլխավոր խմբագիրն եմ։ Քիչ առաջ տեղեկացա, որ կայքի Բլոգ բաժնում թյուրիմացություն է եղել, որի մասին ես տեղյակ չեմ եղել։ Քանի որ Բլոգը ազատ հարթակ է, այնտեղ տեղադրվում են ընթերցողների կողմից մեզ ուղարկվող բոլոր գրառումները, սակայն ես սկզբունքորեն թույլ չեմ տալիս տեղադրել անձնական վիրավորանք պարունակող գրառումներ։ Հավանաբար անուշադրության արդյունքում տեղադրվել էր ընթերցողներից մեկի՝ Ձեր հասցեին անձնական վիրավորանք պարունակող գրառում։ Գրառումն արդեն հեռացված է, իսկ թյուրիմացության համար ես Ձեզանից ներողություն եմ խնդրում։ Հարգանքներով…