• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ջազի միջազգային օրը՝ բոլորիս համար

Հարգելի սովորողներ, ուսուցիչներ.
ինչ լավ է, որ ջազն ունի միջազգային օր, և դա վաղն է՝ ապրիլի 30-ը: Հոյակապ է, որ Հարություն Թոփիկյանի ղեկավարած պետական երգչախումբը հատուկ ջազային ծրագիր է պատրաստել բոլորիս համար: Ընդամենը 500 դրամով տեղում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1), գնելով տոմս կամ նախօրոք պատվիրելով դասարանով, ծնողներով, ուսուցիչներով, կարող ենք բարձրակարգ ջազ լսել, ծափահարել մաեստրոյին: Դիմեք մեր հմայիչ Մերի Առաքելյանին (093 89 28 59):