Խ. Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի և կերպարվեստի բաժնի առաջին կուրսի մագիստրոսները 15 օր մեր «Մխիթար Սեբաաստացի» կրթահամալիրում պրակտիկա էին անցնում: Այսօր արդեն նրանց հաշվետվության օրն էր: Նրանք պրակտիկայի էին միայն 4 ուսուցչի մոտ՝ ընկեր Վահրամի, ընկեր Մերիի, ընկեր Արմինեի և ընկեր Քնարիկի: Հաշվետվությունը մագիստրոսները ներկայացրեցին Ավագ դպրոց վարժարանի ակումբում: Դա նաև բաց դաս էր. ովքեր ցանկանային կարող էին մասնակցել: Իրենց հաշվետվությունները ներկայացնում էին ֆիլմի տեսքով: Մենք գնացինք ակումբ և լսեցինք նրանց հաշվետվությունը: Բոլորն ասում էին, որ շատ ուրախ են, որ հենց այս կրթահամալիր են նրանց ուղարկել և այստեղ նրանց շատ է դուր եկել:
Նազարեթյան Արփինե
info.mskh ակումբ