Էկոտուրն անցկացվեց ապրիլի 26-30-ը: Մասնակցում էին ինչպես կրթահամալիրի ավագ և միջին դպրոցների սաները, այնպես էլ մի շարք հյուրեր Լոռուց, Վայոց ձորի Մարտիրոս և Խնձորուտ գյուղերից, Շուշիից, Գավառից և Թբիլիսիի Սայաթ Նովայի անվան թիվ 98 դպրոցից: Ընդհանուր առմամբ մասնակցում էին 21 թիմ և 4 անհատ նախաձերնություն ցուցաբերած 150 սովորող:
Մրցույթում գլխավոր տեղին արժանացա, չորս թիմեր, որոնք ստացել էին առավելագույն 20 միավոր: Հատուկ մրցանակ ստացան ութ թիմեր և մեկ անհատ մասնակից՝ 19 միավորով: Երկրորդ տեղում հայտնվեցին երկու թիմ և երեք անհատ մասնակից: Երրորդ տեղն իրար միջև կիսեցին յոթ թիմեր:
Ի տարբերություն անցած տարվա, երբ մասնակցում էր ընդամենը 7 թիմ, որոնցից մեկը Գավառից էր, այս տարի ստուգատեսը ստացավ միջազգային որակում, որի ապացույցն էլ Վրաստանի 4 թիմերի մասնակցությունն էր: Էկոտուրը հարուստ էր նաև Վայոց Ձորի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի և Արցախի թիմերով:
Էկոտուրի մասնակիցների համար ստեղծված էին բոլոր պայմանները. ունեին տեխնիկական բոլոր հնարավորությունները ներկայացնելու իրենց աշխատանքները: Ժյուրին գնահատում էր խնդրի մասին թիմի գիտելիքները, աշխատանքի կատարման լրջությունը, ներկայացման ձևը, թվային տեխնիկայի օգտագործումը, հարցերի մանրամասն քննարկումը, առաջարկվող լուծումները, համատեղ աշխատելու ունակությունը, միմյանց օգնելու կարողությունը: Լրագրողների հետ զրույցում ժյուրիի անդամներն ասացին, որ բավական գոհ են և տպավորված մրցույթից:
Մրցույթը գնահատում էր անկախ հանձնաժողովը հետևյալ կազմով.
Էկոտուր-2013-ին սովորողները բավական ակտիվ էին, ոգևորված: Նրանք բավական կարևոր թեմաներ էին ընտրել ներկայացնելու համար: Միայն ափսոս, որ բացի կրթահամալիրի թիմերից, Երևանի ոչ մի ուրիշ դպրոցից խումբ չկար էկոտուրում: Հուսանք հաջորդ տարի կլինեն:
Էկոտուրի ընթացքում մասնակցիները հնարավորություն ունեցան ոչ միայն ներկայացնելու և քննարկելու իրենց համար կարևոր՝ բնապահպանական խնդիրները, այլ նաև բնապահպանական մի շարք նախագծեր իրագործեցին: Խմբերն այցելեցին Հայաստանի արգելոցներ, մասնակցեցին «Դպրոցը՝ պարտեզ» նախագծին ու կրթահամալիրի դպրոցների մուտքերի մոտ կազմակերպված վարդատունկին:
Էկոտուրի քննարկումների ընթացքում արդեն սկսել են ձևակերպվել հաջորդ տարվա ստուգատեսի թեմաները:
Էկոտուր-2014-ն արդեն սկսված է:
Լիլիթ Աղաջանյան