Մենք այսօր մի քիչ սովորեցինք արտակարգ պատահարների ժամանակ առաջին օգնություն ցույց տալ...
Մեր կրթահամալիրի երեք ավագ դպրոցների 11-րդ դասարանցիները առավոտից բաժանվել էին երկու խմբի:
Տղաները գնացել էին հրաձգարան, իսկ աղջիկները հավաքվել էին բուժօգնություն սովորելու: Ընկեր Քրիստինեն, ընկեր Անուշն ու ընկեր Արծվիկը մեզ պատմեցին բուժօգնության մասին, վիրակապեր դնել, ճնշում չափել, շինա դնել սովորեցրին:
Հետո նաև տեսանյութեր նայեցինք, քննարկեցինք:
Հետաքրքիր էր, հատկապես՝ վիրակապ դնելը: Ես դա գիտեի, բայց չէի փորձել: Գործնական աշխատանքն ինձ շատ դուր եկավ:
Աստղիկ Մարկոսյան