Շարունակելով համագործակցությունը «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ` մայիսի 10-ին, 11-ին,18-ին կրթահամալիրի մանկավարժական աշխատողները կազմակերպում են Թալինի 28 հիմնական դպրոցների կազմակերպիչների (երկօրյա), ինֆորմատիկայի ուսուցիչների (մեկօրյա) վերապատրաստում համաձայն «Վորլդ Վիժն»-ի հետ կնքած պայմանագրի:
Վերապատրաստման դասընթացն արդյունավետ կազմակերպելու համար.
- վերապատրաստող խմբի ղեկավար և նախապատրաստական աշխատանքի համակարգող նշանակել քոլեջի ղեկավար Նաիրա Նիկողոսյանին.
- վերապատրաստման ծրագրի ստեղծումը և վերապատրաստումը համարել լրացուցիչ ուսումնական աշխատանք.
- Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել վերապատրատողների ցուցակը (հավելված 1)
- հաստատել վերապատրաստման դասընթացի ծրագիրն ու աշխատակարգը (հավելված 2)
- գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանին և Սեն Միքայելյանին` վերապատրաստող խմբին տրամադրել 30 ստուգված նեթբուք, 1 պրոյեկտոր, 1 ձայնագրիչ:
- Վերապատրաստման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ ուսումնական փաթեթի (հավելված 3) ձեռք բերումը, կատարել Նաիրա Նիկողոսյանի միջոցով, պայմանագրով որոշված գումարից:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան