2012-2013 ուստարվա շրջանավարտների «Ցտեսություն» ուսումնական-տոնական ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար.
- նախագծի պատասխանատու համարել Սուսաննա Մարգարյանին, ավագ դպրոցների ղեկավարներ Գևորգ Հակոբյանին, Լուսինե Մանուկյանին, Նաիրա Նիկողոսյանին.
- պատասխանատուների ներկայացմամբ հասատել ուսումնական նախագիծը.
- մայիսի 13-23-ը` շրջանավարտի, շրջանավարտների խմբի ստեղծագործական հաշվետվություն-ներկայացումներ՝ «Ես» խորագրով, կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների, ծնողների համար. անարգել տրամադրվում են կրթահամալիրի բոլոր դահլիճները, լաբորատորիաները, այլ միջոցներ, մասնագիտական-տեխնիկական աջակցություն.
- «Իմ ուսումնական տարիների մեդիա-արխիվ». ամբողջացում, տեղադրվում է սովորողի բլոգում.
- մեդիա-խոստովանություն կրթահամալիրի ավագ դպրոցների ենթակայքերում՝ «Ի՞նչ եմ թողնում Ես», «Ի՞նչ եմ տանում Ես».
- մայիսի 13-23-ը` «Ցտեսություն» միասնական տոնախմբության նախապատրաստական ուսումնական պարապմունքներ.
- շրջանավարտի (խմբի) ձեռքի, մտքի, անհատական նվեր-աշխատանքներ «Շնորհակալ եմ» խորագրով (CD-ներ, բացիկներ, նկարներ, ֆիլմեր, հոդված-հրապարակումներ, թաղարային ծաղիկներ, արհեստ-արվեստի կիրառական նմուշներ, ժողովածուներ, գործիքային և տարբեր կատարումներ և այլն)՝ ուղղված դպրոցին, ուսուցչին, տնօրենին, ծնողին, անծանոթին.
- մայիսի 23-ին` ուսումնական վերջին պարապմունք.
- առավոտյան «Ցտեսություն» ընդհանուր պարապմունք
- «Իմ կրտսեր բարեկամը». այցելություն կրթահամալիրի կրտսեր դպրոցներ
- ուսումնական վերջին պարապմունք ավագ դպրոցներում
- կրթահամալիրի «Գարդենիա» պարտեզ-ակումբում անհատական ծաղկեփնջերի ձևավորում-պատրաստում
- մայիսի 24-ին՝ միասնական տոնակատարություն.
- ժամը 10.00 - 12.00՝ միասնական տոնախմբություն Մարմարյա սրահում
- «Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս». շրջանավարտների, դասավանդողների, ծնողների ուխտագնացություն Օշական, Էջմիածին, Սարդարապատ
- ժամը 19.00 - 22.00՝ ավարտական հանդես «Փարվանա» ռեստորանում, կրթահամալիրի տնօրենի սահմանած կարգով
- մայիսի 27-28-ին` «Վերելք». շրջանավարտների, ուսուցիչների, ծնողների հայրենագիտական արշավ, դպրոցների հայտերով.
- մայիսի 13-ից սկսած՝ նախագծի մեդիա-լուսաբանում։
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան