Մայիսի 20-ին, ժամը՝ 19:30, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Բարեգործական համերգ: Համերգի ողջ հասույթը կփոխանցվի Գյումրիի Լորդ Բայրոնի անվան դպրոցի ջեռուցման համակարգի վերականգնմանը:
Մասնակցում են.
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը
(Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)
Հրավիրված դիրիժոր՝ Թոմաս Քարոլ
Ռաֆալ Զամբոզիսկի-Պեյնը (ջութակ)
Ծրագրում՝
Պյոտր Իլյիչ Չայկովսկի
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
Ֆելիքս Մենդելսոն
Տոմսերի արժեքը՝ 1.000, 3.000, 5.000 , 7.000, 10.000 և 15.000 դրամ
Տոմսերը վաճառվում են Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղում: