• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

17.05.2013թ. թիվ 13-245 հրամանում փոփոխություններ կատարելու մասին

Հիմք ընդունելով քննական կենտրոնի ղեկավար Լուսինե Ալեքսանյանի միջնորդությունը.

1. ազատել քննական կենտրոնի հանձնաժողովի անդամ լինելու պարտականություններից.
• Գոհար Խանոյանին և Ծովինար Սարգսյանին՝ կարգը խախտելու և քննական կենտրոնում կարգուկանոն չպահպանելու համար: Գոհար Խանոյանին և Ծովինար Սարգսյանին հայտարարել նկատողություն.
• Լարիսա Գևորգյանին՝ առարկայական ստուգմանը ժամանակին չներկայանալու համար: Լարիսա Գևորգյանին հայտարարել նկատողություն.
• Նելլի Թովմասյանին՝ 4-րդ դասարանների գիտելիքների ստուգմանը որպես հանձնաժողովի անդամ չներկայանալու համար: Նելլի Թովմասյանին հայտարարել նկատողություն.
• Արևիկ Բաբայանին՝ վատ ինքնազգացողության պատճառով.
2. Քննական հանձնաժողովներում կատարել փոփոխություններ.
 Հիմնական ընդհանուր կրթություն.
• 05.06.2013թ. «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությանը Լարիսա Գևորգյանի փոխարեն նշանակել Մանուշակ Չորեկյանին.
• 08.06.2013թ. «Բնագիտություն» առարկայի քննությանը Լարիսա Գևորգյանի փոխարեն նշանակել Լուսինե Սարգսյանին, Արևիկ Բաբայանին՝ Աննա Օհանյանին.
• 12.06.2013թ. «Մաթեմատիկա» առարկայի քննությանը Լարիսա Գևորգյանի փոխարեն նշանակել Լուսինե Սարգսյանին, Արևիկ Բաբայանին՝ Աննա Օհանյանին, Գոհար Խանոյանին՝ Անահիտ Բեկյանին.
• 15.06.2013թ. «Օտար լեզու» առարկայի քննությանը Գոհար Խանոյանի փոխարեն նշանակել Կարինե Բախշիյանին.
 Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն.
• 05.06.2013թ. «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ստուգման հանձնաժողովում «Լարիսա Սիմոնյան» վրիպակը փոխարինել «Լարիսա Գևորգյան»-ով.
• 10.06.2013թ. «Մաթեմատիկա» առարկայի քննությանը Լարիսա Գևորգյանին փոխարեն որպես կազմակերպիչ նշանակել Արսեն Գալստյանին և առարկայական ստուգող հանձնաժողովում՝ Լուսինե Սարգսյանին.
• 13.06.2013թ. «Օտար լեզու» առարկայի քննությանը Լարիսա Գևորգյանի փոխարեն նշանակել Անահիտ Մեժլումյանին՝ որպես կազմակերպիչ, և Լուսինե Սարգսյանին՝ առարկայական ստուգող հանձնաժողովում, Արևիկ Բաբայանին փոխարեն նշանակել Աննա Օհանյանին.
• 17.06.2013թ. «Պատմություն» առարկային քննությանը Լարիսա Գևորգյանի փոխարեն նշանակել Անահիտ Մեժլումյանին՝ որպես կազմակերպիչ, Գոհար Խանոյանի փոխարեն նշանակել Կարինե Բախշյանին.
 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգում.
• 05.06.2013թ. «Մաթեմատիկա» առարկային քննությանը Նելլի Թովմասյանի փոխարինող նշանակել Անահիտ Գրիգորյանին.
3. Առողջագետ Քրիստինե Սահակյանցին՝ թիվ 13-245 հրամանով որոշված քննությունների ժամանակ լինել քննական կենտրոնում՝ պատրաստ ապահովելու առաջին բուժ. օգնություն.
4. Կադրերի տեսուչին՝ հրամանին անհատապես ծանոթացնել նշված անձանց:

Կրթահամալիրի տնօրեն՝   Ա. Բլեյան