Ղեկավարվելով կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների4.1 կետով և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի158-րդ հոդվածով.
- հաստատում եմ ուսուցողական ծրագրերի (դպրոցների) ղեկավարների, դասավանդողների և կրթահամալիրի այլ աշխատողների(ներկայացվում է կից հավելվածով) 2013թ. արձակուրդային ժամանակացույցը.
- դասավանդողներ, երկարացված օրվա դաստիարակներ, լոգոպեդ, հոգեբան՝ 2013թ. հուլիսի 1-ից օգոստոսի 19-ը.
- ուսուցողական ծրագրերի ղեկավարներ, կազմակերպիչներ, մեթոդիստներ, ուսումնական կենտրոնների և գրասենյակների ղեկավարներ` 2013թ. հուլիսի 8-ից օգոստոսի 10-ը.
- վարչական աշխատողներ՝ ըստ հավելվածի.
- նախակրթարանների դաստիարակներ և դաստիարակի օգնականներ` ըստ հավելվածի` նկատի ունենալով, որ խմբերը գործում են անընդհատ.
2. Սահմանված կարգով աշխատանքները կրթահամալիրում վերսկսում են.
- սովորողները` 2013թ. օգոստոսի 29-ին` ժամը 10.00.
- ամառային պարտադիր աշխատանք (վերաքննություն) ունեցող սովորողները` օգոստոսի 26-ին` ժամը 10:00.
- դասավանդողներ, երկարացված օրվա դաստիարակներ, լոգոպեդ` 2013թ. օգոստոսի 20-ին` ժամը 10.00.
- ուսուցողական ծրագրերի ղեկավարներ, կազմակերպիչներ, մեթոդիստներ` 2013թ. օգոստոսի 12-ին` ժամը 9.00.
- կրթահամալիրի մյուս աշխատողները` ըստ նույն հավելվածի ժամանակացույցի:
3. Սույն հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր աշխատողներին և վերաքննություն ունեցող սովորողների ծնողներին, սովորողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան