Եկել է ժամանակը հատուցելու Քոչար արարչագործի պատվո վճարը, որին նա արժանի է իրավամբ:
Վալդեմար Ժորժ,
արվեստաբան (Ֆրանսիա)
Պատվո վճարը, այ սա լավ է ասված: Եվրոպան մեծարում է Պիկասսոյին, Դալիին, Ռոտկոյին: Եվրոպան մեծարում է Երվանդ Քոչարին նաև: Իսկ մե՞նք՝ հայե՞րս:
Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է», - ասել է Երվանդ Քոչարը:
Արդյո՞ք սա չի նշանակում, որ Վարպետը մեզ է ժառանգել իր տաղանդը, իր ստեղծագործությունը, իրեն: Արդյո՞ք մեծ հույսեր չի կապում մեզ հետ և մեծ սպասելիքներ չունի հենց մեզանից: