Ինչպես արդեն գիտեք, այսօր Ռիչարդ Բախի ծննդյան օրն է: Գիտեք, որ նա պատանիների սիրած գրողներից մեկն է: Գիտեք, որ հատկապես մեր կրթահամալիրում սովորողները յուրահատուկ ակնածանքով են մոտենում նրան: Գիտեք, որ մեր ուսուցիչները շատ են թարգմանել Ռիչարդ Բախի ստեղծագործություններից /իսկ դա նշանակում է, որ ուսուցիչներն էլ են սիրում Ռիչարդ Բախին/: Գիտեք, որ կրթահամալիրում բեմադրվել է Բախի ամենահայտնի ստեղծագործությունը՝ <<Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը>>:
Դե որ այսքանը գիտեք, էլ ի՞նչն է խանգարում միասին տոնելու մեծ գրողի ծննդյան օրը: Նվեր բոլոր ընթերցողներին. Ռիչարդ Բախ մեդիափաթեթ:
Բարի ընթերցում: