• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2012-2013 ուստարվա պետական ավարտական քննություններից անբավարար ստացած սովորողների վերաքննությունների կազմակերպման մասին

Ի լրացում կրթահամալիրի տնօրենի 13.05.2013թ. թ. 13-240 հրամանի` 2012-2013 ուստարվա պետական ավարտական քննություններից անբավարար ստացած սովորողների վերաքննությունների կազմակերպման նպատակով.

  1. վերաքննությունների պատասխանատու և առարկայական ստուգող հանձնաժողովի նախագահ հաստատել քննական կենտրոնի ղեկավար Լուսինե Ալեքսանյանին, տեղակալ` Գևորգ Հակոբյանին, քննությունների կազմակերպիչ և առարկայական ստուգող հանձնաժողովի անդամ` քննական կենտրոնի գրասենյակի գործունեության համակարգող Լիլիթ Գասպարյանին.
  2. հաստատել վերաքննությունների ժամանակացույցը (հավելված 1).
  3. հաստատել մասնակիցների ցուցակը (հավելված 2).
  4. դպրոցների գրասենյակների ղեկավարներին` սովորողներին անհատապես, ստորագրությամբ տեղեկացնել, որ սովորողը վերաքննության ներկայանում է ժամը 10:00, անձը հաստաստող փաստաթղթով, ծննդյան վկայականով. ավարտական, վերաքննությունները կազմակերպել  ըստ ժամանակացույցի, առավոտյան ժամը 11:00-ին.
  5. mskh.am-ի «Քննական կենտրոն» էջում օպերատիվ տեղադրել աշխատանքներին վերաբերող տեղեկությունները, արդյունքները.
  6. Ռուբեն Սահակյանցին ճանաչել ԳԹԿ-ից թեստերի ստացման պատասխանատու` հիշեցնելով, որ վերաքննության օրը ԳԹԿ պետք է ներկայանալ  առավոտյան ժամը 9.00:

       Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան

 

 

AttachmentSize
PDF icon havelvats_1.pdf99.55 KB