• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վանում հայ և թուրք երիտասարդ գործարարների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Վանում, օգոստոսի 15-ին մեկնարկած Հայ-թուրք երիտասարդ գործարարների համաժողովի ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության եզրեր գտնելու տարբերակները եւ օրվա վերջում փոխըմբռման հուշագիր ստորագրել:

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Վանից, «Երիտասարդ գործարարները միջսահմանային տնտեսական համագործակցության համար» ծրագրի շրջանակներում Վանում հավաքված հայ եւ թուրք երիտասարդ գործարարները անկաշկանդ խոսել են երկու երկրների միջեւ համագործակցության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ գործարար շփումները պետք է հասցնել այն մակարդակին, որ դրանք ազդեն քաղաքականության վրա:

Առաջիկա երկու օրերին նախատեսված են հայ գործարար երիտասարդների այցելություններ Վանում տեղակայված ձեռնարկություններ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանան տեղի արտադրության և բիզնես հնարավրությունների հետ:

Կարդա ավելին՝ http://news.am/arm/news/167076.html