Սեպտեմբերի 5-9-ը «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Կոմիտասի հետ» նախագիծը.
Սեպտեմբերի 5-30, փաստագրական ցուցահանդեսի բացում
Սեպտեմբերի 6, ժամը` 19:00, Դասախոսություն, «Կոմիտաս կոմպոզիտոր». բանախոս` Տիգրան Մանսուրյան
Սեպտեմբերի 7, ժամը` 19:00, Դասախոսություն «Հայ ժողովրդական և հոգևոր երաժշտությունը». բանախոս` Արթուր Շահնազարյան
Սեպտեմբերի 8, ժամը` 19:00, Դասախոսություն-համերգ. «Կոմիտասի ժառանգությունը ինքնության հարցերի համատեքստում». բանախոս` Մհեր Նավոյան, «Գեղարդ» երգեցիկ խումբ
Հասցե` «Նարեկացի» արվեստի միություն, Վարդանանց 16/1
Սեպտեմբերի 9, ժամը` 19:00, համերգ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Մասնակցումէ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան):
Մուտքն ազատ է: