2013-2014 ուստարվա ուսումնական օրացույցով որոշված՝ բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատեսը պատշաճ կազմակերպելու համար.
- ստուգատեսի համակարգող նշանակել Գնել Հարությունյանին, օգնական՝ Լևոն Արամյանին.
- հանրային կապերի պատասխանատու՝ Արտակ Զարգարյան և «Հեռադիտակ».
- համակարգողի ներկայացմամբ հաստատել ստուգատեսի ծրագիրը՝ ներառելով նաև ստուգատեսի մրցանակի, կրթաթոշակի հանձնումը.
- ստուգատեսի կազմակերպման մեջ ընդգրկել կրթահամալիրի բնագիտական մասնագիտական կրթություն ստացող շրջանավարտների՝ Վարդան Պետրոսյանին, Թադևոս Մարկոսյանին, Գոռ Մանուկյանին, Արտաշես Կիզոգյանին, իրենց համաձայնությամբ.
- առաջարկել կայքի հեղինակ Վարդան Պետրոսյանին նորացնել «Հակոբ Հակոբյան» կայքը և մինչև փետրվարի 1-ը գործարկել որպես ստուգատեսի կայք.
- կոչ եմ անում կրթահամալիրի դպրոցների ղեկավարներին, բոլոր բնագետ ուսուցիչներին, ծրագրավորմամբ, տեխնիկական ստեղծագործությամբ զբաղվող ուսուցիչներին, սովորողներին կարևորել ստուգատեսը, ակտիվ մասնակցությամբ ապահովել դրա ամենամյա լինելը։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան