Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների ղեկավարների, արհմիութենական կազմակերպության խորհրդի, առողջագետի և հիգիենայի մասնագետի ներկայացմամբ.
- հաստատում եմ «Սննդի կազմակերպումը կրթահամալիրում» կարգը.
- կրթահամալիրի փոխտնօրեն Ռուդիկ Սահակյանցին, Արտյոմ Խաչատրյանին, դպրոցների ղեկավարներին պարտավորեցնում եմ ձեռնարկել անհրաժեշտ կարգի պահանջներին համապատասխան միջոցառումներ՝սովորողների և աշխատողների սնունդը 2015թ. փետրվարի 5-ից կազմակերպելու համար.
- դպրոցների ղեկավարները, մանկավարժական աշխատողները պարտավոր են սովորողներին և ծնողներին ներկայացնել սննդի կազմակերպման կարգը, պարզաբանել յուրաքանչյուրին՝ ինձ ներկայացնելով կարգի լավացմանն ուղղված առաջարկներ:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան