• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակությունը այցելեց Թբիլիսիի հայոց եկեղեցի

Վրաստանի կրթության և գիտության նախարարի հրավերով պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող ՀՀկրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունըփետրվարի 1-ին այցելեց Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեցին Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, հոգևոր դասը, թեմի բաժինների պատասխանատուները, թբիլիսահայ հասարակական կազմակերպությունների ղեկավարներն ու համայնքի ներկայացուցիչները: Պատվիրակության կազմում էինՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի ևտեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԿԳՆ Սփյուռքի բաժնի պետ ՆունեՎարդանյանը և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալասարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Այցելուների շրջանում էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Աղբյուրը՝ http://armenianchurch.ge/