Փետրվարի 12-ին՝ ժամը՝ 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան) և Տրիպոլի քաղաքի «Ֆեյհա» երգչախմբի (գեղ. ղեկավար և խմբավար՝ Պարգև Թասլաքյան, Լիբանան) համերգը:
Ծրագրում՝
Արաբական և հայկական խմբերգային երաժշտություն
Խմբավարներ՝ Պարգև Թասլաքյան և ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան