Կրթահամալիրը ստացել է Վրաստանի ԿԳ նախարարության և «Շոթա Ռուսթավելի» ազգային գիտական հիմնադրամի կողմից մայիսի 14-15-ին կազմակերպվող մրցույթի մասնակցության հրավեր: Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի` սովորողի նախասիրության զարգացման ակումբների արդյունքները լավագույնս ներկայացնելու համար.
- նախագծի ղեկավարներ եմ նշանակում Ռինա Շագինյանին, Քնարիկ Ներսիսյանին և Մարգարիտ Սարգսյանին.
- ղեկավարների ներկայացմամբ հաստատում եմ մասնակիցների ցուցակը (հավելված 1) և նախագծի ծրագիրը (հավելված 2).
- նախագծի մասնակիցների մեկնումը 2014թ. մայիսի 13-ին, ժամը 9.00 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, վերադարձը՝ մայիսի 16-ին, ժամը՝ մինչև 20.00.
- մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Sprinter 35 542 ST մակնիշի մեքենայով, վարորդ` Սամվել Սերոբյան (հեռ. 094 72 87 27):
- մասնակիցների գիշերումը հյուրընկալող կողմի հաշվին, Վրաստանի ազատ արհմիության «Ծխնետի» հյուրատանը, սնունդը և տեղափոխումը՝ մասնակիցների հաշվին.
- մասնակիցների համար մրցույթին մասնակցությունը դիտել որպես ուսումնական աշխատանք.
- նախագծի ղեկավարներին՝ մրցույթի ընթացքը և արդյունքները մանրամասն լուսաբանել mskh.am-ում.
- Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
- հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան