Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 9-րդ հավաքի ծրագրով որոշված մրցանակներ հանձնել.
- «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ» 2014թ. մրցանակը շնորհել դասավանդող Արման Գրիգորյանին՝ պլեներ ուսումնական պարապմունքի ծրագրի նախաձեռնության և հետևողական իրականացման, շրջակա միջավայրի ձևավորմանն ուղղված աշխատանքների, ցուցահանդեսների կազմակերպման ուսումնական նախագծերի արդյունավետ ղեկավարման համար. 2014թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով Արման Գրիգորյանին որպես մրցանակ տրամադրել 120.000 (հարյուր քսան հազար) դրամ.
- «Մուտք մանկավարժություն» 2014թ. մրցանակը շնորհել Հարություն Թոփիկյանին՝ կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ստեղծման և ղեկավարման, քոլեջում երաժշտական մասնագիտական կրթության ծրագրի մշակման և արդյունավետ իրականացման համար. Հարություն Թոփիկյանին 2014թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով որպես մրցանակ տրամադրել 120.000 (հարյուր քսան հազար) դրամ.
- «Գրադարանի աղջիկ» մրցանակը շնորհել Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանի սովորող Աննա Գսպոյանին՝ գրադարանի-մեդիագրադարանի զարգացման մեջ էական ներդրում ունենալու համար: 2014թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից Աննա Գսպոյանին նշանակել կրթաթոշակ 6 ամիս ժամկետով ամսական 10.000 (տասը հազար) դրամ, ընդամենը՝ 60.000 (վաթսուն հազար) դրամ.
- մրցանակները հանձնել հավաքի ամփոփման ընդհանուր պարապմունք-համերգի ժամանակ՝ մայիսի 16-ին՝ ժամը 15.15, Մայր դպրոցի Մարմարյա սրահում։
Հիմք` կրթահամալիրի 2014թ. ուսումական օրացույց, կրթահամալիրի 2014թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան