Ամփոփելով ամենամյա բաց «Հանրակրթական Դիջիթեք 2014» 6-րդ և «Հանրակրթական բնագիտա-տեխնիկական ստեղծագործություն 2014» 3-րդ ստուգատեսները, հիմք ընդունելով ստուգատեսների մրցանակային հանձնաժողովների որոշումը.
- «Հանրակրթական Դիջիթեք 2014» ստուգատեսի գլխավոր մրցանակը համարել 40.000 դրամ պարգևը, ստուգատեսների հատուկ մրցանակը՝ 20.000 դրամին համարժեք կրթական վաուչեր՝ ուսումնական ճամփորդության համար.
- նկատի ունենալ, որ «Հանրակրթական Դիջիթեք 2014»-ի գլխավոր մրցանակները հատկացրել են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը, Հայ առաքելական եկեղեցու Արարարտյան հայրապետական թեմը, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը (հավելված 1).
- նկատի ունենալ, որ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը կրթահամալիրի կրտսեր դպրոցներին նվիրել է մեկական ուսումնական խաղ Հանրակրթական բնագիտա-տեխնիկական ստեղծագործության ստուգատեսի մասնակցության համար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանը ստուգատեսների կազմակերպիչներին պարգևատրել է 40.000-ական դրամով (հավելված 2).
- մինչև 2014թ. սեպտեմբերի 1-ը ստուգատեսների հատուկ մրցանակակրի հայտով ուսումնական ճամփորդության կազմակերպման հրամանի հիման վրա կրթահամալիրի 2014թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» (մանկավարժական աշխատողների դեպքում) և «Այլ ծախսեր, ճամբարների, ուսումնահայերնագիտական գործունեության կազմակերպում» (սովորողների դեպքում) ուղղություններից մասնակցին մեկ անգամ տրամադրել ուսումնական ճամփորդության վճարը՝ 20.000 դրամի սահմանում (հավելված 3).
- Հանրակրթական Դիջիթեք 2015-ի նախապատրաստական աշխատանքը համարել սկսված և ստուգատեսի տնօրենի պարտականությունները դնել Ազնիվ Հովհաննիսյանի, ստուգատեսի կայքի պատասխանատուի պարտականությունները՝ Միջին դպրոցի 9-րդ դասարանի սովորող Էմմա Իսախանյանի վրա։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան