Զիկատար, Էկոտուր 2014-ի ճամբարի երկրորդ օր:
Ճամբարային առօրյան մի փոքր փոխվեց, քանի որ մեզ այցելեց ՀՀ բնապահպանության նախարարը: Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, աշխատակազմի ներկայացուցիչները, Զիկատար բնապահպանական կենտրոնի,Կողբի գյուղապետը:
Անցկացրեցինք միասնական ընդհանուր պարապմունք, ապա կազմակերպվեց կլոր սեղան: Ներկայացվեց Կրթահամալիրը, Էկոլոգիական նախագծերը, Էկոտուրի քառամյա պատմությունն ու հաջողությունները:Քննարկեցինք Էկոտուր 2015-ի ծրագիրը: Նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ տպավորիչ ծրագիր է, և իրենք էլ են Սևանա լիճը համարում թիրախային խնդիրներից մեկը և սիրով կաջակցեն Էկոտուրի մասնակիցներին այդ ծրագիրը իրականացնելու համար: Հուսով է, որ Էկոտուր 2015-ին Սևանա լճի ավազանը, իր մեջ թափվող գետերով կլինի ավելի մաքուր մեր միասնական ջանքերի շնորհիվ:
Նյութը՝ Մարինա Մնացականյանի
Նկարները՝ Դավիթ Խալաթյանի