Խոնարհ սրտով կնվիրեմ քեզի, ով իմ հայ ազգ սիրելի, իմ այս երկար տարիներու աշխատանքս, քեզի կնվիրեմ՝ ինչ որ իմինն է, որովհետև ինչ որ քուկդ է՝ այն իմս է, և այսպես կպարծենամ քեզի ծառայելով, որովհետև իմ և բոլոր միաբանությանս նպատակն է սիրել Աստված և քեզ, ով ազգ իմ պաշտելի, ծառայել Աստծո և քեզի, պարզապես փառավորելու համար քու մեջդ՝ Հիսուս Քրիստոսը, որուն փառք, հավիտյանս, ամեն։