ՀՀ Սյունիքի մարզի Լոր գյուղի սովորողների ու դասավանդողների խումբը նոյեմբերի 13-15-ին մասնակցելու է կրթահամալիրի տոնին։ Կրթահամալիրում խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.
- ընդունելության պատասխանատու ճանաչել Մարգարիտ Հարությունյանին և ընկերներին, օգնական` Նունե Մովսիսյան և ընկերներ.
- Մարգարիտ Հարությունյանի ներկայացմամբ ընդունել ի կատարում ընդունելության ծրագիրը (հավելված).
- խմբի գիշերակացը կազմակերպել կրթական փոխանակումների Հիմնական դպրոցի կացարանում, պատասխանատու` Գոհար Բալջյան.
- սնունդը կազմակերպել Հիմնական դպրոցի խոհանոցում, նոյեմբերի 14-ի ճաշը՝ Նոր դպրոցում: Նախաճաշը, ընթրիքը կազմակերպել յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, ճաշը` 500-ական դրամի չափով։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան