Հունիսյան ստուգատեսային ճամբարին, ամենամյա թատերական ստուգատեսին մասնակցող Թբիլիսիի թիվ 132 դպրոցի սովորողների խմբին (ցուցակը կցվում է) ս.թ. հունիսի 15-18-ին կրթահամալիրում պատշաճ ընդունելու համար.
- ընդունելության պատասխանատու ճանաչել Ռինա Շագինյանին և վրացախոսների ակումբին.
- գիշերակացը կազմակերպել կրթական փոխանակումների Հիմնական դպրոցի կացարանում, պատասխանատու` Հռիփսիմե Առաքելյան.
- սնունդը` նախաճաշ և ընթրիք կազմակերպել յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով Հիմնական դպրոցի խոհանոցում, ճաշը` 500-ական դրամի չափով, ըստ ծրագրի.
- ընդունել ի կատարում պատասխանատուի կազմած ընդունելության ծրագիրը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան