«Հանրակրթական Էկոտուր 2015» ամենամյա բաց ստուգատեսի մրցանակակիրների էկոլոգիական, հայրենագիտական, ուսումնահետազոտական ճամբարը ՀՀ ԿԳՆ և ՀՀ ԲՆ աջակցությամբ կրթահամալիրը կազմակերպում է Տավուշի մարզի «Զիկատար» բնապահպանական կենտրոնում, 2015թ. հուլիսի 15-21-ը։ Այդ նպատակով.
- հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
- ճամբարի ղեկավար նշանակել Մարթա Ասատրյանին, օգնական՝ Անի Սարգսյանին.
- Մարթա Ասատրյանի ներկայացմամբ հաստատել «Հանրակրթական Էկոտուր 2015» ճամբարի ծրագիրը (հավելված 2).
- մասնակիցների ժամանումը ճամբար՝ հուլիսի 15-ին, ժամը 18.00-20.00, մասնակիցների միջոցներով.
- Մարթա Ասատրյանի հայտով մասնակիցներին տրամադրել պրոյեկտոր, ուժեղացուցիչ, ինտերնետ ֆլեշ, սպորտային խաղերի պարագաներ, դրոշ.
- հրամանին ճամբարի պատասխանատուների միջոցով անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան