Կրթահամալիրի 2014-2015 ուսումնական տարվա ուսումնական օրացույցով, «Ուսումնական ամառ 2015»-ով որոշված ամենամյա ուսումնա-հայրենագիտական «Մեղրաձոր» ճամբարի երկրորդ հերթը կազմակերպել 2015թ. օգոստոսի 4-8-ը Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Այդին կոչվող տարածքում։
Ճամբարի 2-րդ հերթափոխի գործունեությունն ապահովելու նպատակով.
- ճամբարի կազմակերպումը դիտել որպես ուսումնական նախագիծ.
- նախագծի ղեկավար նշանակել Գնել Հարությունյանին, օգնական՝ Հռիփսիմե Առաքելյանին, խոհարար՝ Նունե Գևորգյանին.
- Գնել Հարությունյանի ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը և աշխատակարգը (հավելված 1), ճամբարականների կազմը (հավելված 2)՝ նրանց տրամադրելով անհատական ուղեգիր.
- կեցության ծախսերը կատարել ծնողների միջոցներով, 6.000 դրամի սահմանում.
- ընդունել ի գիտություն, որ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը Գնել Հարությունյանին, Հռիփսիմե Առաքելյանին, Նունե Գևորգյանին տրամադրում է դրամական օգնություն.
- առաջին հերթափոխի ճամբարի պետ Կարինե Պետրոսյանին, 2-րդ հերթափոխտի պետ Գնել Հարությունյանին՝ սահմանված կարգով կազմակերպել ճամբարական գույքի ընդունում-հանձնումը.
- ճամբարակաների տեղափոխումը կազմակերպել օգոստոսի 4-ին, ժամը՝ 9.00 Ս. Երրորդություն եկեղեցու մոտից Mersedes 35 ST 542 մակնիշի մեքենայով, վարորդ՝ Արաիկ Պողոսյան (094 30 92 20), գույքի տեղափոխումը՝ կրթահամալիրի արշավախմբային ավտոբուսով՝ ԿՎԶ 604 ՍՏ 65 մակնիշի մեքենայով, վարորդ` Ռաֆիկ Արզումանյան (հեռ. 095 96 20 07).
- ճամբարի պատասխանատուի միջոցով հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան