Կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների ուսումնական պլանով նախատեսված «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» ընդհանուր պարտադիր դասընթացը ռազմամարզական ճամբարի (հավաքի) ձևով կազմակերպելու համար.
- ռազմամարզական ճամբարը կազմակերպել 2 փուլով՝
- օգոստոսի 18-22-ը՝ Երևանում
- օգոստոսի 24-28-ը՝ Մեղրաձորի՝ կրթահամալիրի արշավախմբային ճամբարում:
- ճամբարում ընդգրկվում են ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների այն տղաները, որոնք ուսումնառության 3 տարվա ընթացքում գոնե մեկ անգամ չեն մասնակցել կազմակերպված ռազմամարզական ճամբարներից մեկին:
- Գեղարվեստի ավագ դպրոցի գրասենյակի ղեկավար Ծովինար Սարգսյանը, Վարժարանի գրասենյակի ղեկավար Լիլիթ Գասպարյանը և Քոլեջ-արհեստագործականի գրասենյակի ղեկավար Նարինե Պողոսյանը անհատապես ծանոթացնում են ճամբարին մասնակցելու ենթակա սովորողներին սույն հրամանին, Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանի պարզաբանումներին:
- Մանկավարժական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանի և Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանի ներկայացմամբ հաստատում եմ ճամբարի 1-ին և 2-րդ փուլերի աշխատակարգերը, պատասխանատուներին:
- Ճամբարի առաջին պարապմունքը նշանակում եմ օգոստոսի 18-ին՝ ժամը 9.00, Մայր դպրոցի Մարմարյա սրահում: Պարապմունքն անցկացնում եմ ես: Պարապմունքին մասնակցում են ավագ դպրոցի գրասենյակների ղեկավարները, ճամբարի պատասխանատուները:
- Սովորողների տեղափոխումը Մեղրաձոր և վերադարձը Երևան կազմակերպել պաշտպանության նախարարության տրամադրած ՊԱԶ ավտոբուսով:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի հարգելի սովորող.
Հիշեցնում եմ, որ քո ուսումնական պլանի ընդհանուր բաղկացուցչում եղել է «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկան, որը տղաների համար կազմակերպվել է ռազմա-մարզական ճամբարների տեսքով: Յուրաքանչյուր սովորող երեք տարվա ընթացքում գոնե մեկ անգամ պետք է մասնակցեր ճամբարի աշխատանքների: Հիմա դու այդ առարկայից ունես անբավարար գնահատական: Գնահատականդ ուղղելու հնարավորություն տալու համար (վերաքննություն) կրթահամալիրը օգոստոսի 20-28-ը կազմակերպում է ռազմա-մարզական ճամբար՝ երկու փուլով. առաջին փուլը օգոստոսի 18-22-ը՝ Երևանում և օգոստոսի 24-28-ը՝ Մեղրաձորում:
Ավագ դպրոցի ղեկավար՝ Մարթա Ասատրյան