Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների հավելված
Կրթահամալիրի վարչական խորհուրդը կրթահամալիրի տնօրենի խորհրդատվական մարմին է:
Վարչական խորհրդի կազմը և աշխատակարգը տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ): Վարչական խորհուրդը ղեկավարում է կրթահամալիրի տնօրենը, աշխատանքները կազմակերպում է կրթահամալիրի գրասենյակի ղեկավարը: Վարչական խորհրդի կազմում ընդգրկվում են.
- կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների ղեկավարները.
- կրթահամալիրի ծառայությունների ղեկավարները
- կրթահամալիրի տնօրենի առաջարկությամբ՝ այլ մասնագետներ:
Վարչական խորհուրդը սահմանված կարգով քննարկում է.
- կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության և ազատման հետ կապված հարցերը (այդ թվում` նախակրթարանում, երկարացված օրվա խմբերում, լրացուցչ կրթության խմբերում)
- կրթահամալիրի, կրթահամալիրի սովորողների և նրանց օրինական ներկայացուցիչների կողմից ուսումնառության պայմանագրերով որոշված պարտավորությունների կատարումը
- կրթահամալիրի օբյեկտների ընթացիկ սպասարկման և պահպանության աշխատանքները
- կրթական օբյեկտների վերանորոգման, բարեկարգման ծրագրերը և աշխատանքների ընթացքը
- կրթական օբյեկտների արտաքին բարեկարգման աշխատանքները
- ըստ կրթահամալիրի նախահաշվի ֆինանսական ծախսերի հաշվետվությունները։
Վարչական խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են երկշաբաթյա պարբերությամբ: Վարչական խորհրդի նիստի օրակարգը և նյութերը mskh.am-ում հրապարակում է կրթահամալիրի գրասենյակի ղեկավարը՝
- օրակարգը՝ 3 օր առաջ
- քննարկվող փաստաթղթերը (հղումները)՝ օրակարգի էջում առնվազն 1 օր առաջ:
Հրապարակված նյութերին ծանոթանալը պարտադիր է վարչական խորհրդի անդամի համար. բացակայող անդամը կարող է արձագանքել առցանց։
Վարչական խորհրդի արտահերթ նիստ կարող է գումարվել կրթահամալիրի տնօրենի առաջարկով:
Վարչական խորհրդի անհատական կազմը։