• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2011-2012 ուստարվա 1-6-րդ դասարանցիների ընդունելություն

 

Թող գա սովորելու նա, ում համար`

  • ուսանել նշանակում է մտածել, ուսումնասիրել.
  • ստեղծականության, երևակայության զորացումը առաջնային է.
  • ազատության ոգին և կրթությունն անանջատ են:

Թող գա նա, ով`

  • համոզված է, որ չկա մեդիա` չկա կրթություն.
  • ուսանում է` տանը և դպրոցում շարունակ օգտագործելով մեդիան.
  • ուսումնասիրության, մեդիայի և թարգմանության շնորհիվ մշտապես աշխարհի իրադարձությունների կենտրոնում է:

Թող գա նա, ով`

  • համերաշխ ու ոգեղեն հավաքանիում շարունակ դրսևորում է իր ուսումնական կարողությունները և անձնային որակները.
  • իր միջավայրը` որպես կրթական պարտեզ, դարձնում է խնամված, հետաքրքիր և գրավիչ:

Թող գա`

  • 2-5 տարեկան նախադպրոցականը.
  • 1-9-րդ դասարանցին.
  • 10-12-րդ դասարանցին:

Մենք տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում ենք, կրթական յուրահատուկ աշխարհ: Մեր պատվիրատուն նաև ծնողն է, ով իր երեխայի նախասիրությամբ ձևավորում է անհատական կրթական պատվեր, ով մասնակցում է կրթական միջավայրի ձևավորմանը:

 

  • օտար լեզուների խորացված ուսուցման, տեխնոլոգիական հմտությունների և նախասիրությունների զարգացման 1-6-րդ  դասարաններում
  • 5 տարեկանների նախնական ուսուցման դասարանում

- Համացանց, էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ, թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ դասարանում
- Օտար լեզուների ամենօրյա  ուսուցում
 - Դասարանում սովորողի անձնական նոթբուքի-նեթբուքի գործածման խրախուսում
 - Ծնողի ընտրությամբ«Նոթբուք-դասընկեր» միջազգային ծրագրի դասարան
 - Դպրոցում և տանը մեդիատեխնոլոգիաների մշտական գործածում
- Մարմնամարզությունը և լողուսուցումը դպրոցական կենցաղի բաղկացուցիչ
- Սովորողի նախասիրությունների զարգացում ընտրությամբ գործունեության միջոցով` կերպարվեստ, երաժշտություն-պար, բնագիտություն-տեխնիկա, բույսերի և կենդանիների խնամք, մաթեմատիկա, մեդիալրագրություն, հայրենագիտություն, տեխնոլոգիա
- Խնամված, ջեռուցվող, անվտանգ և հետաքրքիր ուսումնական միջավայր
- Երկարօրյա ուսուցում, առողջ ու մատչելի սնունդ, սովորողների ապահով տեղափոխում
 - Տևական շրջան Հայաստանից բացակայած երեխաների համար` անհատական ուսումնական պլաններ ու ծրագրեր
- Օլիմպիադաներ, ստուգատեսներ, ստեղծագործական ճամբարներ, տոներ, ծեսեր
- Հայրենագիտական և ուսումնական ճամփորդություններ
- Ուսումնական-հասարակական նախագծեր
- Ուրիշ դպրոցից տեղափոխվողի սովորած օտար լեզվի (այդ թվում` գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, վրացերեն, արաբերեն) հետագա ուսուցում
2-5 տարեկանների համար գործում են խնամքիև ընդհանուր զարգացման խմբեր:
Ճանաչեք մեզ`  www.mskh.am/nordp   Գրեք` nikonar@mskh.amՆոր դպրոց-պարտեզ, հասցե` Հ/Ա Բ-1 Ա. Բաբաջանյան 47/1, հեռախոս` 74 43 80, ղեկավար`  094 20 84 40, nor@mskh.am