Ամառային ստեղծագործական բաց ճամբարը (այսուհետ՝ ճամբար) ուսումնական նախագիծ է: Այն կազմակերպվում է նույն հետաքրքրություններ ունեցող տարատարիք սովորողների համար: Ճամբարը բաց է, կարող է մասնակցել նաև կրթահամալիրում չսովորողը: Կերպարվեստի-դիզայնի-տեխնոլոգիայի ճամբարը գործում է որպես ստեղծագործական պլեներ: ճամբարի ղեկավարին (այսուհետ՝ ղեկավար) և նրա ներկայացմամբ՝ ճամբարի ջոկատների ղեկավարներին, նշանակում է կրթահամալիրի տնօրենը: Ճամբարի տևողությունը 12 օր է (երկուշաբթիից մինչև հաջորդ շաբաթվա ուրբաթ):
Ճամբարի գործունեության պարտադիր բաղադրիչ են.
Ճամբարը ծնողների համաձայնությամբ կարող է ունենալ նաև արտագնա, արշավախմբային բաղադրիչ։
Ճամբարի գործունեության ծրագիրը և աշխատակարգը հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
Ճամբարի ուղեգրի արժեքը ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը: Սովորողը ուղեգիր կարող է ստանալ տարվա ընթացքում առարկայական ֆլեշմոբների, պլեներների, ցուցադրությունների արդյունքում: Մարզերից եկած սովորողների գիշերակացը կազմակերպվում է կրթահամալիրի կացարաններում:
Ճամբարի գործունեությունը ամեն օր լուսաբանվում է կրթահամալիրի կայքում, համապատասխան ուսումնական կենտրոնի, մասնախմբի բլոգում, մասնակիցների բլոգներում:
Ճամբարի ավարտից հետո, մեկշաբաթյա ժամկետում, ղեկավարը ներկայացնում է ճամբարի գործունեության բովանդակային և ֆինանսական հաշվետվություն: