• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնառության պայմանագրով սահմանված վճարի, զեղչման կարգ

2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

Կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատություններում իրականացվող նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական կրթական ծրագրերի, սովորողների անհատական ուսումնական պլաններով որոշված լրացուցիչ  կրթական ծառայությունների, ուսումնական հաստատություններում և ուսումնական կենտրոններում իրականացվող լրացուցիչ կրթության ծառայությունների համար վճարները սահմանվում են սովորողի-սանի ուսումնառության պայմանագրով, դրա հավելվածով։ Վճարի չափը հաստատում է կրթահամալիրի խորհուրդը՝ կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ: Վճարումներն արվում են կրթահամալիրի հաշվի համարին` ՀՀ ՖՆ գործառնական վարչություն, Հ/Հ 900018003203, պայմանագրով որոշված ժամկետներում։ Կրթահամալիրի հաշվապահությունում սահմանված կարգով իրականացվում է մուտքերի և ծախսերի հաշվառումը, մասնաճյուղերի գրասենյակներում գրանցվում է տեղեկանք յուրաքանչյուր պայմանագրով վճարումների մասին։ Մասնաճյուղի ղեկավարը կրթահամալիրի տնօրենին, վարչական խորհրդին պարբերաբար ներկայացնում է տեղեկություն ուսումնառության վճարների հավաքագրման մասին, ուշացումների և պարտքերի մասին բացատրություն։

2021-2022 ուսումնական տարում ուսումնառության պայմանագրերով սահմանված վճարներ

  • 2 տարեկանների խնամքի և զարգացման՝
    •  40 000 ՀՀ դրամ (ամսական. տարվա մեջ առնվազն 10 ամիս)
    • 30 000 ՀՀ դրամ (ամսական. տարվա մեջ առնվազն 10 ամիս) – կրճատ օրվա դեպքում
  • 3-5 տարեկանների խնամքի և զարգացման՝
    • 30 000 ՀՀ դրամ (ամսական. տարվա մեջ առնվազն 10 ամիս)
    • 20 000 ՀՀ դրամ (ամսական. տարվա մեջ առնվազն 10 ամիս) – կրճատ օրվա դեպքում
  • 5 տարեկանների ուսուցման՝
    • 200 000 ՀՀ դրամ (տարեկան)
    • 150 000 ՀՀ դրամ (տարեկան) – կրճատ օրվա դեպքում
  • 1-12-րդ դասարանում ուսուցման – 130 000 ՀՀ դրամ (տարեկան)
  • 5-6 տարեկանների լողուսուցման – 20 000 ՀՀ դրամ (տարեկան)
  • Երկարացված օրվա ուսումնական ճամբարի՝

 10 000 ՀՀ դրամ (ամսական) – խնամք + 2 անգամ սնունդ
 8 000 ՀՀ դրամ (ամսական) – խնամք + 1 անգամ սնունդ
 4 000 ՀՀ դրամ (ամսական) – խնամք
• Լրացուցիչ կրթության ծրագրերի՝
 լողուսուցման – 8 000 – 10 000 ՀՀ դրամ (ամսական)
 մարմնամարզության – 6 000 - 8 000 ՀՀ դրամ (ամսական)
 մարզական-ակումբային – 4 000 ՀՀ դրամ (ամսական)
 երաժշտության – 8 000 ՀՀ դրամ (ամսական)
 շախմատի – 8 000 ՀՀ դրամ (ամսական)
 պարի –

Ուսումնառության պայմանագրով սահմանված վճարի զեղչում

Ուսումնառության պայմանագրով սահմանված վճարը մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ կարող է զեղչվել կրթահամալիրի տնօրենի հրամանով, կրթահամալիրի դրամական ծախսերի տարեկան նախահաշվով որոշված ամբողջ գումարի՝ մինչև 5%-ի չափով: Սովորողի, սանի ընտանիքը ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումով կարող է օգտվել ընտանիքի անդամների ուսումնառության պայմանագրերով սահմանված վճարի մեկ զեղչումից։

Ուսումնառության պայմանագրով սահմանված վճարի զեղչ

Նախակրթարանում՝
• երբ սանը կրթահամալիրի աշխատողի երեխա է՝ սահմանված 30 000 կամ 40 000 դրամի փոխարեն 13 000 դրամ.
• երբ սանի հարազատը՝ քույր-եղբայր, կրթահամալիրի դպրոց-պարտեզի, Միջին, Ավագ դպրոցի սան-սովորող է՝
- սահմանված 40․000 դրամի փոխարեն 30․000 դրամ
- սահմանված 30․000 դրամի փոխարեն 20․000 դրամ։

Դպրոցում՝
• ընտանիքից կրթահամալիրի նախակրթարաններից մեկում, 1-12-րդ դասարաններում սովորող 3 և ավելի երեխայի դեպքում ամբողջությամբ զեղչվում է ավագ երեխայի (երեխաների) ուսումնառության վճարը կամ, մասնաճյուղերի ղեկավարների համաձայնությամբ, կրտսերի (կրտսերներից մեկի).
• սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքի երեխայի ուսումնառության վճարը։

Կրթահամալիրի՝ 1-12-րդ դասարանում սովորող, պարտեզի սան երեք և ավելի երեխա ունեցող աշխատողը վճարում է երկու երեխայի ուսումնական վճարը: