Անհատական ուսումնական պլանի ձևավորում՝
Սովորողն իր կրթության պատվիրատուն է և կազմակերպիչը։
Սովորողները, ուսուցիչները հաճախում են նոթբուք-նեթբուք-պլանշետով։ Ուսուցում WiFi ծածկույթով ընթերցասրահում, լաբորատորիայում, արհեստանոց-արվեստանոցում, աստղացուցարանում, բակում, դաշտային-արշավային պայմաններում, բնության, պատմության հուշարձանների մոտ, թանգարանում, համերգասրահում, ցուցահանդեսում, ուսումնական ճամբարում, ստեղծագործական հավաքում։ Ուսումնական նյութական միջավայրը բարեկարգվում-զարգանում է ուսումնական նախագծերի միջոցով։ Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր։
Ուսուցման մեդիամիջավայրը՝ բազմալեզու mskh.am կայք, մեդիագրադարան, «Սեբաստացիներ» TV, ուսուցիչների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական, պատանեկան ամսագրեր։
Կրթական ծրագիրը ուսումնական օրացույցով` բաց, ամենամյա ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, տոներ, ցուցահանդեսներ, ճամբարներ, տնային, արձակուրդային ուսումնական նախագծեր. անընդհատ ուսուցում։
Կրթական փոխանակումներ. հարմար կացարաններ։
Ա. Բաբաջանյան 25, 010 740042, ղեկավար` Մարթա Ասատրյան, 095 617070, varjharan@mskh.am