Արմեն Արտավազդի Ամիրյան՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար:
Ծնվել է 1967թ․ հուլիսի 29-ին Երևանում:
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։
1984 թ. ավարտել է Նար-Դոսի անվան թիվ 14 միջնակարգ դպրոցը, իսկ 1985-1991 թթ. սովորել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում։
1984-1985 թթ աշխատել է Հայկական ՍՍՀ հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեումˋ որպես ռեժիսորի ասիստենտ:
1986-1988 թթ ծառայել է Խորհրդային բանակում:
Ամուսնացած է, ունի 3 երեխա: