ՀՐԱՄԱՆ
01․03.2018թ.
Գյումրու վրացախոսների ակումբի 10 հոգիանոց խումբը (հավելված 1) 2018թ. մարտի 2-3-ին հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու երկրօրյա վերապատրաստմանը։ Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.
- Ընդունելության կազմակերպիչներ ճանաչել կրթահամալիրի դասավանդողներ Լուսինե Բուշին, Ռինա Շագինյանին և ընկերներին․
- ընդունել ի գիտություն կազմակերպիչների ներկայացրած ընդունելության նախագիծը (հավելված 2).
- մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Արևմտյան դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան․
- սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի․
- վերապատրաստման, ընդունելության ծրագրի լուսաբանումը ուսումնական աշխատանք է. պատասխանատու՝ Ռինա Շագինյան և ընկերներ․
- հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված 1
Վերապատրաստման մասնակիցներ
- Ասլանյան Էդգար
- Գասպարյան Նորայր
- Ալեքսանյան Նարեկ
- Սուքիկյան Մարիամ
- Մանուկյան Մարիամ
- Մխիթարյան Միլենա
- Ներսիսյան Սեդա
- Սահակյան Արմինե
- Սարգսյան Լուսինե
- Հովհաննիսյան Ալլա (դասավանդող)
Հավելված 2
Ընդունելության ծրագիր
Մարտի 2
• 17:00-18:00-Ժամանում Երևան, հանդիպում Մայր դպրոցում, Ճեպազրույց-կլոր սեղան վրացախոսների ակումբի հետ,
• 18:30-19:00-տեղավորում կացարանում, կես ժամանոց հանգիստ
• 19:00-ընթրիկ
• 19:30-20:00-Այցելություն ուսումնական ագարակ, (պատասխանատու՝ Խորեն Հազարումյան)
• 20:00-հանգիստ
Մարտի 3
• 9:00-նախաճաշ
• 10:00-13:00-Բլոգավարություն, առցանց ուսուցում
• 13:30-14:00-Ճաշ
• 14:00-15:00-Կլոր սեղան-նախագծի հաջորդ քայլերի քննարկում
• 16:00-Մեկնում