Նախագիծ
Կազմակերպիչ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակիցներ` ՀՀ ԿԳ նախարարություն, ՀՀ բնապահպանության նախարարություն
Էկոտուրի նպատակը՝ հայաստանյան արդիական բնապահպանական խնդիրները հեղինակային հանրակրթական ծրագրի բովանդակության մեջ ներառել, տարատարիք սովորողների ուսումնական նախագծերի միջոցով հանրության ուշադրությունը սևեռել բնապահպանական խնդիրների վրա, այդ խնդիրների լուծման ուղղությամբ ջանքեր գործադրել, էկոկրթական կամուրջներ, էկոկրթական փոխանակումներ իրականացնել՝ շրջակա միջավայրը բարելավելով ուսումնական աշխատանքներով։
Էկոտուրին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Արցախի և այլ երկրների հանրակրթական դպրոցների խմբերը՝ ներկայացնելով շրջակա միջավայրի բարելավման գործնական նախագիծ:
Աշխատակարգ, ժամանակացույց
Մարտի 1-ից՝
Մարտի 19-ից ապրիլի 6-ը՝ բնապահպանական ուսումնահետազոտական աշխատանքներ
Մարտի 26-30՝ բնապահպանական գարնանային բաց ճամբար.
Մարտի 21՝ Ջրի համաշխարհային օր 2018. Հայաստանի երկրաբանական թանգարանում մասնակցություն «Բնությունը ջրի համար» խորագրով մրցույթ-միջոցառմանը «Գետը Համայնքում» նախագծով
Ապրիլի 22՝ Երկրի օր
Ապրիլի 24՝ հիշատակի ծաղկատունկ, բարեկարգման աշխատանքներ
Ապրիլի 23-26՝ Բնապահպանական ստուգատեսի դպրոցական, խմբային, անհատական նախագծերի ներկայացում
Ապրիլի 27-հունիսի 2՝ Նախագծերի իրականացում, արդյունքների հանրայնացում
Հունիսի 5՝ Շրջակա միջավայրի օրը
Էկոտուր 2018–ի թեմաները
Ստուգատեսի համակարգող Հայկուհի Հովհաննիսյան