«Տարին անցավ հագեցած։ Ստեղծագործությունների շնորհիվ փոխվեցի նաև ես, մտածելակերպս։ Իսկ ինձ համար կարևորն էլ հենց դա է, ամեն հաջորդ օր լինել այսօրվանից ավելի լավը, հասկանալ, որ օրերը, ամիսներն ու տարիները հենց այնպես չեն անցնում։ Նրանք թողնում են հետք և փոխում են մեզ»։
Blog.mskh բլոգում 2017-2018 ուսումնական տարում իրականացված հեռավար ուսուցման իր դասընթացն ամփոփում է Ինեսա Թումասյանցը։