․․․Ամառային ճամբարի ընթացքում ամենօրյա հանդիպումներն օգտագործեցինք ելույթի երեկոյին պատրաստվելուն (ներկայացրել ենք «Զար-զընգը» երգը և «Փափուռի» պարը), հուշանվերներ պատրաստեցինք։ Ի դեպ, նվերների հետ կապված՝ մի դիտարկում եմ ուզում անել․ երբ ուսուցիչների հետ հանդիպումներից մեկի ժամանակ կրթահամալիրը ներկայացնելուց նշեցինք, որ սովորողներն իրենց ձեռքով պատրաստած հուշանվերներն են նվիրելու իրենց, ուսուցիչների արձագանքը շատ բուռն եղավ։