Կրթահամալիրում շարունակվում են ճամբարային ուրախ ու անկրկնելի, հագեցած օրերը: Ճամբարականների հետ օրը սկսեցինք լողափը մաքրելով, միջավայրը խնամելով: Ճամբարային օրվա ընթացքում մարզվեցինք, գնդակով խաղեր խաղացինք, ջրեցինք կրթական պարտեզի լանջերը: Օրվա ընթացքում մի լավ լողացինք, մի խումբ ճամբարականներ էլ փորձեցին նկարել իրենց տրամադրությանը համապատասխանող «սմայլիկներ»: