ՀՐԱՄԱՆ
06․09.2018թ.
Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի առաջարկությամբ սեպտեմբերի 7-9-ը կազմակերպել կրթահամալիրի դասավանդողների և միջին դպրոցի սովորողների այցը Արատես՝ իրականացնելու «Դպրոց բնության գրկում. շուրջտարյա ճամբարի մեկնարկ» նախագիծը։ Այդ նպատակով՝
- հաստատել խմբի կազմը (հավելված 1).
- Խմբի ղեկավար նշանակել Սմբատ Պետրոսյանին, օգնական՝ Անուշ Համբարյանին․
- նախագծային խմբի խնդիրը համարել տեղանքի ուսումնասիրության, չափագրման, գույքագրման, մաքրման, բարեկարգման աշխատանքներն սկսելը, արշավախմբային ճամբարի ծրագիրը կազմելու նպատակով տարբեր ուղղություններով արշավները․
- հաստատել եռօրյա ճամբարի աշխատակարգը (հավելված 2)․
- նախագծային խմբի հայտով տրամադրել արշավային գույք, աշխատանքային գործիքներ․
- սնունդը կազմակերպել մասնակիցների միջոցներով․
- մասնակիցներիի տեղափոխումը կազմակերպել Սպրինտեր 60 DP 077 մակնիշի մեքենայով, վարորդ` Արթուր Եղիազարյան (հեռ․ 099 25 91 91)․
- ճանապարհածախսը՝ 80.000 (ութսուն հազար) դրամ տրամադրել կրթահամալիրի 2018թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից։
- մեկնումը՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 8։30, Մայր դպրոցի կայանատեղիից, Երևան-Զանգակատուն-Արենի-Արատես երթուղով. վերադարձը՝ սեպտեմբերի 9-ին, մինչև 20։00, Արատես-Շատին-Սևան-Երևան երթուղով։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված 1
- Սմբատ Պետրոսյան ղեկավար
- Անուշ Համբարյան ղեկավարի օգնական
- Արմեն Դավթյան
- Գոհար Եղոյան
- Վարդուհի Հայրյան
- Պետիկ Գասպարյան
- Սլավիկ Մուրադյան
- Կայ Խաչատրյան
- Տիգրան Արամյան
- Կարինե Մացակյան
- Հասմիկ Հակոբյան 8-րդ դաս
- Տիգրան Հովհաննիսյան 7-րդ դաս
- Սամուել Աշեղ 7-րդ դաս
- Էդուարդ Աշեղ, հայրիկ
- Հայկ Մարգարյան 7-րդ դաս
- Մարկ Ներսեսյան 7-րդ դաս
- Գրիգոր Զաքարյան 6-րդ դաս
- Անի Մելիքյան 8-րդ դաս