Հոկտեմբերի 13-ին, մեկ օրում 25 կմ-անոց լեռնանցում, վայրէջքով-վերելքով, անձրև-կարկուտով, լրիվ անծանոթ Շատինակիրճով․․․ Մենք անցանք Տաճար տանող ճանապարհով, մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս ու․․․ իմ այս ուխտն էլ, որ ես նախաձեռնեցի-դիտարկեցի ողջ ընթացքում, ինչպես հետազոտող հայրենագետ տիար. այսպիսի՜ առաջնորդություն․․․ Ու Եղեգիս-Արատեսով տեսա Շատինից տաճար բերող ճանապարհը՝ համերաշխության-հաշտության, սիրո, երբ յուրաքանչյուրը Շատինի դպրոցի մոտից կծռվի, ճամփա կընկնի Եղեգիս գետի աջ ափից ձախ ափ անցումով, կբռնի Շատինակիրճով Շատինավանքի կածանը՝ Շատինավանքում միասին կրկնակի աղոթելու, ժամերգություն-շարականով, Արատեսի դպրական կենտրոնի ղողանջներով շատինցոց Շատինը մեզ, ուխտի մասնակից յուրաքանչյուրիս հարազատացնելու․․․