Մենք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրով, Արատեսի դպրական կենտրոնով, կարող ենք դառնալ կենդանի կամուրջ զարմանալի աշխարհների, ձորերի, մարդկանց միջև՝ Քարագլխի-Եղեգիսի-Արտաբույնքի․․․ Այսպիսի նոր գեղագիտություն-ճաշակ-զվարթություն բերենք բնակիչներին ձորերի․․․ Երազներին, դրսին-իշխանություններին, սպասումներին, Երևանին ուղղված հայացքները կտրենք, ուղղենք դեպի իրենց ներսի ջրհորները, ակունքները, արթնացումի ուժ փոխանցենք․․․
Կրթահամալիրի տնօրենի՝ նոյեմբերի 4-ի օրագիրը։
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի։