• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեռելներին թաղել է պետք

1in.am
Հարցազրույցը՝ Գոհար Հայրապետյանի

Վերջապես պարզ դարձավ, թե որ ուժերն են հավակնում դեկտեմբերի 9-ին նոր մանդատներ ունենալ Ազգային ժողովում։ Սակայն անկախ նոր Ազգային ժողովի խճանկարից, արդեն պարզ է շատ կարևոր քաղաքական մի հետևանք՝ ընտրություններին չեն մասնակցելու առանցքային ընդդիմադիր թեկնածուները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց թեկնածուներով։

Ընտրություններին իրենց չմասնակցելը նրանք պատճառաբանում են, որ բավականաչափ ռեսուրսներ չունեն ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու ընտրություններին։ Ինչ-որ առումով սա ճշմարտացի է, բայց արդյո՞ք այստեղ չկա նաև ինքնաարդարացման էլեմենտ «Առաջին լրատվական»-ի հարցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը պատասխանեց․ «Չէ, լավ է, որ շիտակ են ասել, էդպես էլ կա։ Էստեղ մի բան կարող էր լիներ, որ հայտնվեր մի անհատ, գործիչ, որը կփորձեր այս ռեսուրս չունեցող ուժերին հավաքեր, ստեղծեր մի նոր ուժ, որը կարողանար ներկայանալ այս ընտրություններին»։

«Լավ կլիներ, որ այն անհատները, ովքեր տարիների քաղաքական փորձ ունեն, հայտնվեին խորհրդարանում, որով քաղաքական համակարգն իրեն ուրիշ կզգար»,- հավելեց բանախոսը։