ՀՐԱՄԱՆ
15.11.2018թ.
Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին, օրացուցային-նախագծային ուսուցմանը ծանոթանալու համար կրթական փոխանակումների նախագծով Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի 18 հոգիանոց խումբը (հավելված 1) 2018թ. նոյեմբերի 16-17-ը հյուրընկալվում է կրթահամալիրում։ Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.
- ընդունելության պատասխանատու ճանաչել Աննա Երիցյանին, Հասմիկ Գրիգորյանին, ավագ դպրոցի ազգային երգ ու պարի նախագծային խմբին․
- ընդունել ի գիտություն պատասխանատուների ներկայացրած ընդունելության նախագիծը (հավելված 2).
- մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Արևմտյան դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Ռիմա Երեմյան․
- սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի․
- հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրենի պարտականությունները կատարող՝ Գ. Հակոբյան
Հավելված 1
- Ջուլհակյան Անահիտ (տնօրեն)
- Բուդուրյան Սարգիս (դասավանդող)
- Ավագյան Իվետա
- Ավագյան Ինեսսա
- Գիժլարյան Գևորգ
- Դարբինյան Ալվարդ
- Դարբինյան Դմիտրի
- Եսայան Կարինե
- Խոջոյան Մարիամ
- Մելյան Աննա
- Վարդազարյան Էմմա
- Վանեսյան Մարիամ
- Ղավալյան Սեն
- Պողոսյան Նելլի
- Չոբանյան Նելլի
- Չոբանյան Ալիկ
- Զաքինյան Լուիզա