Մենք մեր համայնք Երևան քաղաքի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իշխանություններին դիմում ենք մեր անմիջական շրջակա միջավայրի պաշտպանված, անվտանգ, խնամված պահելու միասնական խնդրով։
Քաղաքը շարունակ մաքուր, խնամված, կանաչ պահելու գործը մերն է՝ քաղաքացունը, բոլոր տարիքների բնակիչներինը. թողե՛ք մեզ։ Դուք մեզ՝ երկրարագործ-պարտիզպան երևանցիներիս աջակցություն-սպասարկումն ապահովեք այնպես, որ՝
Մենք ստանձնել ենք մեր մանկավարժության բաց ֆիզիկական աշխարհի՝ կրթահամալիրին հանձնված ու հարակից տարածքների, մեր կրթական պարտեզի շուրջտարյա, ամենօրյա խնամքը՝ որպես ուսումնական աշխատանք։ Հրապարկեք ոռոգման ջրի ռեժիմը կրթահամալիրի բանգլադեշում, նրա շրջակա միջավայրում, որ ամռան տապին մեր ստեղծած կանաչ լանջերը, մեր պարտեզները, մարգագետինները, պուրակները խնամված մնան՝ որպես թավիշ-աճող-տարածվող օազիս։ Եվ ապահովեք, որ թաղամասի մյուս ուսումնական հաստատություններին, այլ կազմակերպություններին, բնակելի շենքերին նպատակային օգտագործման հանձնված հողը խնամվի այնպես, որ բնակելի արվարձանում բոլորիս կրթական պարտեզը միասնական-ներառական լինի։
Միացեք մեզ։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Րաֆֆի 57, հեռախոս՝ 747246, info@mskh.am
Հունիսի 5-ին՝ կրթահամալիրում շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրվա ստուգատեսի հրավեր։