• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լողավազանի կազմակերպման և շահագործման կարգ

Լրամշակումը՝ 2022 թ, մայիս

Կրթահամալիրում ամառային բաց լողափերը գործում են Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզների, քոլեջի ամառային պարտեզներում, ճամբարներում, ուսումնական ագարակում։ Լողափից օգտվողները նախօրոք ծանոթանում են լողափում գործող կարգապաhական  և անվտանգության կանոններին, որոնք ապահովում են այցելուների անվտանգությունը և առողջության պահպանումը: Կանոններին ծանոթանալը ճամբարային նախագիծ է։

Լողավազան մտնում են՝

  • նախակրթարանի սաները.
  • ճամբարականները
  • Ճամբարների, նախագծի ղեկավարները՝ ճամբարականների հետ.
  • դպրոցում նախագծային գործունեություն իրականացնող այլ սովորողներ՝ նախապես հրապարակված ժամանակացույցով։

Ճամբարականը պիտի ունենա՝

  • Շշով ջուր
  • Ախտահանիչ միջոց
  • Լողազգեստ
  • Չսահող հողաթափ
  • Սրբիչ
  • Լողի գլխարկ /աղջիկներ/
  • Արևապաշտպան գլխարկ

Լողափում ճամբարականի անվտանգության համար պատասխանատուն տվյալ ջոկատի և դպրոցի ղեկավարն են, լողավազանի հիգիենիկ վիճակի պատասխանատուն՝ բուժքույրը, լողավազանից օգտվողները։

Լողափը բացվում է առավոտյան ժամը 9.30, փակվում է 16.30։ Առանձին խմբերի նախագծային գործունեությամբ պայմանավորված՝ կարող է ավելի ուշ փակվել:

Կանոններ՝

  • ճամբարականների օրվա գործունեությունը կազմակերպվում է հիմնականում բացօթյա.
  • ճամբարականները սնունդը կազմակերպվում է բացօթյա. ճամբարականների սպասքը կարգի համաձայն ախտահանվում է.
  • ճամբարականն իր հագուստը դնում է մյուս ճամբարականների հագուստից հեռու.
  • լողավազանում ջրի ջերմաստիճանը 20-25 աստիճան է.
  • լողից առաջ կատարում են նախավարժանք, տաքացնում մարմինը.
  •  լողավազան մտնելուց առաջ պարտադիր մտնում են ցնցուղի տակ, ձեռքերը ախտահանում.
  • ցնցուղից լողավազան անցնում են փայտե արահետով.
  • լողալուց հետո կրկին ցողվում են.
  • Ճամբարականներն ամեն օր մաքրում, կարգի են բերում լողափը, օրվա վերջում լողավազանը հանձնում փակված.
  • լողավազանը շաբաթական մեկ անգամ՝ շաբաթ օրերին, ախտահանվում է, լվացվում, լողավազանը ֆիլտրվում է, 2-3 ժամ մնում արևի տակ, քլորացվում։

Արգելվում է՝

  • առանց պատասխանատուի թույլտվության և հսկողության մտնել լողավազան.
  • լողավազան մտնել առանց ցայվելու.
  • լողալ առանց ռետինե գլխարկի (երկար մազեր ունեցողները)։

 Լողավազանների ջրի վարակազերծման միջոցները

  • Քլոր
  • Ալգեցիտ
  • Խտեցուցիչ՝  անհրաժեշտության դեպքում.
  • Լողավազանը դատարկելուց հետո՝ քլորակիր (պարզեցված լուծույթ 1%)։