Տասներկու տարի սպասել ենք մեկ օրվան, անդադար պատկերացրել, մտքի մեջ գծել, պլանավորել ամեն ժամ, պահ: Այդքան երկար սպասումից հետո եկավ այդ օրը, մի տեսակ շոկ, անհասկանալի, աննկարագրելի զգացումներ և ապրումներ: Օր, որ ամենասպասվածներից էր: Նշանակալից և բովանդակալից: Անհանգիստ քուն, խառնաշփոթ, չէ որ մոտենում էր սպասված օրը: Առավոտ՝ ծաղիկներ, փուչիկներ, գոռգոռոցներ, շորիկներով աղջիկներ, փողկապներով տղա