• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՆԶՊ առարկայի ուսուցման կազմակերպման կարգ

 

2010-2011 ուսումնական տարի
 
10-11-րդ դասարանում սովորողը նախքան ուսումնական տարվա սկիզբը ընտրում է ուսումնական պլանով ՆԶՊ առարկային հատկացված ժամաքանակի կազմակերպման երկու ձևերից մեկը` ամենշաբաթյա դասացուցակով նախատեսված ուսումնական պարապմունք կամ  ճամբարային բանակում:
Ճամբարային բանակումը կազմակերպվում է տարեկան երկու անգամ` սեպտեմբեր-հոկտեմբեր և ապրիլ-մայիս ամիսներին: Ճամբարը կազմակերպվում է «Լոռե» փրկարարական ջոկատի Ստեփանավանի և «Ժայռ» ՀԿ-ի Գեղարքունիքի բազաներում: Ճամբարները կազմակերպվում են 2 օրով` շաբաթ և կիրակի օրերին: Ճամբարային գործունեության ծրագիրը համապատասխանում է ՆԶՊ առարկայի ուսուցման ծրագրին և հաստատվում է կրթահամալիրի մասնաժողովում: Ճամբարի աշխատանքներին որպես ջոկի հրամանատարներ մասնակցում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները:
Սովորողների տեղափոխումը կազմակերպվոււմ է կրթահամալիրի ավտոբուսներով, սնունդը և գիշերակացը` սովորողների ծնողների միջոցներով:  
Ճամբարի ծախսերի նախահաշիվը ավագ դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
 
Գևորգ Հակոբյան, Արթուր Բլեյան, Գրիգոր Խաչատրյան